Մի փոքրիկ աղջիկ անտառում մոլորվում է ու հասնում մի փոքրիկ տնակի։ Տանը ոչ ոք չի լինում։ Նա ներս է մտնում և սեղանի վրա տեսնում է երեք աման շիլա։ Առաջինը շատ տաք է լինում, երկրորդը՝ շատ սառը, իսկ երրորդը՝ ճիշտ իր ճաշակով, ու նա ուտում է այն։
Հետո աղջիկը տեսնում է երեք աթոռ։ Մեկը շատ մեծ է, մյուսը՝ անհարմար, իսկ ամենափոքրը հարմար է թվում, բայց երբ նստում է՝ կոտրում է այն։ Հոգնած լինելով՝ նա մտնում է ննջասենյակ, փորձում է երեք մահճակալներից, և ամենափոքրի վրա քնում է։
Այդ ընթացքում տուն են վերադառնում երեք արջերը՝ մեծ արջը, միջին արջը և փոքրիկ արջուկը։ Նրանք նկատում են, որ ինչ-որ մեկը իրենց տանն է եղել։ Երբ մտնում են ննջասենյակ, տեսնում են աղջկան։ Նա արթնանում է, վախենում, արագ դուրս է փախչում տնից և վերադառնում տուն։
Կարմիր որդանըփոքր միջատ է, որը հայտնի է նրանով, որ նրանից ստացվում է կարմիր բնական ներկ։ Այն հատկապես հայտնի է եղել Հայաստանում՝ Արարատյան դաշտում։ Հին ժամանակներում մարդիկ որդան կարմիրից պատրաստում էին թանկարժեք ներկ և ներկում էին գորգեր, կտորներ ու ձեռագրեր։ Այդ ներկը շատ դիմացկուն էր և չէր խամրում երկար տարիներ։ Կարմիր որդանը համարվել է մեծ արժեք և նույնիսկ արտահանվել է։
Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։
Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․
— Հե՜յ․․․
Հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․
Ավերակը ձայն է տալի․
֊ Հա՜․․․
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։
— Տա՜ս․․․
—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։
— Չէ՜․․․
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․
— Արի՜․․․
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։
— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։
— Հա՜․․․
— Չաղ է՞ր, թե՞ չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․
— Սկի՜․․․
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։
— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։
— Հետո՞, փող տվա՞վ։
— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․
— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։
Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
Առաջադրանքներ
Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
բանեցնում–աշատացնել
ջոկ–առանձին
մոզի–Երկու տարեկան հորթ
թոկը–թել
խարխուր–կիսաքանդ
գանգատ–բողբոք
Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։
Հիմար–խելոք
ջոկ–մեկտեղ
Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
Բաժանվում եմ, իմ բաժինը տուր – Անկախ կենալու, առանձին ապրելու ցանկություն։
Որը դուռը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ – Խորամանկության միջոցով մեկին զրկելու եղանակ։
Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ– Դժվարին, անբարենպաստ պայմանների նկարագրություն։
Շվշվացնելով վերադառնում է տուն – Անհոգ, առանց մտահոգության վերադառնալ։
Հովանես Թումանյանի իրական անունը սողոմոն սողոմոնյան նա ծնվել է Դսեղ Թիֆլիս փետրվարի 7, Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։
Նա գնացել էր գեվորգյան ճեմարանը, նա ստացել է ռուսական կրթություն։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ Ըստ ավանդության՝ Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանի գրական կյանքում ընդունված է առանձնացնել երկու փուլ 1880-ական թվականների վերջերից մինչև քսաներորդ դար և 1900 թվականից մինչև բանաստեղծի կյանքի ավարտը 1923 թվական։
Գրի՛ր 5-ական բառ, որոնք կսկսվեն Օ-ով, գրի՛ր 5 ական բառ, որոնց բառամիջում լսվող Օ-ն կգրվի Օ, գրի՛ր բառեր, որոնց սկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո։ Ձեր գրած բառերից 10 հատ ընտրեք և յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
Ոնց հայտնվեց քաղաք բռավլ ստառս– շատ վաղուց երկնքից ընկավ տաք ավազի վրա տարորինակ իր, նա շատ նման էր աստղի և այդ աստղից դուրս եկավ երեվույթ մարդանման։ Նա խոսաց –ուռա վերջապես դուրս եկա հողի վրա– այդ բառերից հետո ընկավ էլի երկու աստղ նմանատիպ մարդանման մեկը կոստյումով մարդ էր և գլխին գլխարկ, իսկ ձեռքին՝ գիթառ։ Մարդ, որը հրացանով էր ասեց – Շելլի, նա ցույց տվեց մատով առաջին մարդուն ով դուրս եկավ։
–Պոկո մենք արդեն երկրի վրա ենք, մարդ որը հրացանով էր, անունը Կոլտ է, իսկ մարդը, որը գիթառով է, Պոկոն է, իսկ ով առաջինը եկավ Շելլին է։
Գալիս էր գիշերը, բոլորը գտնում էին տեղ, որտեղ կարելի է քնել։ Պոկոն գոռաց, հեեյ, եկեք ։ Բոլորը եկան և Պոկոն ասեց – այս քարանձավում կարող էինք անցկացնել գիշերը։ Հետո եկան մտան քարանձավ և այնտեղից դուրս եկավ ռոբոտը, շշերով, անունը Բառլի և երկու մարդ՝ մեկը զարմացնող ագռավ, իսկ մյուսը՝ Կակտուս Սպայկ։ Սաղ գիշեր իրանք կռվում էինք այդ դրա համար դրեցին անունը stars-աստղ brawl– կռիվ